ԳլխավորԼուր

Փրկարարների և ԱԺ պատգամավորի համատեղ ջանքերով կանխվել է ինքնասպանության փորձը

Օգոստոսի 21-ին, ժամը 20։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի համատեղ ջանքերով կանխվել է քաղաքացու (արական սեռ, ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը:

 

Comment here