ԳլխավորԼուր

Արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, որը կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նշեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։

«Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասաց նա։

Արտակարգ դրության ժամկետը լրանալու է օգոստոսի 12-ին։ Այն երկրում հայտարարվել է մարտի 16-ից:

Comment here