ՀՀ կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց երկրում արտակարգ դրության ժամկետը եւս 30 օրով՝ մայիսի 14-ից` ժամը 17:00-ից մինչեւ հունիսի 13-ը` ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով երկարաձգելու մասին։
Նախագծվում նշված է, որ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, և արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել։
Հայաստանում մարտի 16-ին հաստատված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել էր նաեւ ապրիլի 13-ին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։