Հայաստանի Հանրապետության կառավարության արտահերթ նիստում որոշում ընդունվեց 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով՝ մինչեւ սեպտեմբերի 11-ը, ժամը 17.00-ն։
Կառավարության նիստից հետո անմիջապես հրավիրվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։
Արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումները մեղմացվել են.
✅ Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:
✅ Վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։
✅ Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։
✅ Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։