ԳլխավորԼուր

Առնվազն մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարացնենք. վարչապետ

Հայաստանում անվերջ հնարավոր չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, սակայն, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, պետք է հավասարակշռված մոտեցում կիրառել:Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցին:

«Իհարկե, իրավիճակը բերում է լուծումների, բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունն անվերջ երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, ապա, ամենայն հավանականությամբ, ևս մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարացնենք: Ամեն դեպքում, արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար: Այո, մենք քննարկում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունն անընդհատ երկարացնել: Դա բոլորիս համար խնդիր է, բայց մյուս կողմից չենք կարող հակահամաճարակային իրավճակը հաշվի չառնել:  Այստեղ կփորձենք գալ հնարավորինս հավասարակշռված լուծումների: Ամեն ինչ տանում է նրան, որ մենք առանվազն մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը: Ասօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել չենք կարող»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության հերթական երկարացված ռեժիմի ժամկետը լրանում է հուլիսի 13—ին, ժամը 17:00-ին։

Comment here