ԳլխավորԼուր

Ջրհեղեղ եւ տասնյակ զոհեր՝ Ճապոնիայում (տեսանյութ)

Ճապոնիայի հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների եւ փլուզումների պատճառով զոհվածների թիվը հասել է 49-ի, եւս 11 մարդ համարվում է անհետ կորած, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկրի օդերեւութաբանական գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ աղետի գոտիներում դիտվում են աննախադեպ տեղատարափներ: Ճապոնիայի հարավ-արեւմուտքի առանձին շրջաններում գրանցվել են մինչեւ 800 միլիմետր տեղումներ։

Comment here