ԳլխավորԼուրԿրթություն

Օտար լեզուների քննությունների ամփոփ արդյունքները. ԳԹԿ

Հայտնի են հուլիսի 2-ին հանձնված օտար լեզուների քննություների գնահատականները: Դրանք փակցվել են քննական կենտրոններում, ուղարկվել դիմորդների էլեկտրոնային հասցեներին, նաև հրապարակվել dimord.am-ում, որ երեխան ինքն իր գաղտնաբառով մտնի ու տեսնի միայն իր գնահատականը, տեղեկացնում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Ներկայացնում եմ ըստ լեզուների ամփոփ արդյունքները՝ առայժմ նախնական (նկատի ունենանք, որ բողոքարկման արդյունքում բացառված չէ որոշ գնահատականների վերանայումը): Այսպես.

Անգլերեն
Քննության մասնակիցների թիվը՝ 1773 (1812 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.65
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 133 (մասնակիցների 7.5%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 524 (մասնակիցների 29.6%-ը)

Ռուսաց լեզու
Քննության մասնակիցների թիվը՝ 169 (171 հայտագրված)
Միջին միավորը՝ 12.27
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 25 (մասնակիցների 14.8%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 17 (մասնակիցների 10.1%-ը)

Գերմաներեն
Քննության մասնակիցների թիվը՝ 57 (57 հայտագրված)
Միջին միավորը՝ 15.26
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 3 (մասնակիցների 5.3%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 19 (մասնակիցների 33.3%-ը)

Ֆրանսերեն
Քննության մասնակիցների թիվը՝ 51 (54 հայտագրված)
Միջին միավորը՝ 15.57
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 1 (մասնակիցների 1.9%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 18 (մասնակիցների 34.6%-ը)

Իսպաներեն
Քննության մասնակիցների թիվը՝ 5 (5 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.15
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 20%-ը)

Իտալերեն
Քննության մասնակիցների թիվը՝ 3 (3 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.5
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 33.3%-ը)»,-նշված է գրառման մեջ։

Comments (2)

  1. Christina Chalikyan

    Բարև Ձեզ, ներեցեք ինչու չհրապարակվեցին հայոց պատմություն քննության ամփոփ արդյունքները

Comment here