ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ի՞նչ քննություններ կհանձնեն բուհերի դիմորդները եւ ի՞նչ կարգով կանցկացվի մրցույթը

Մայիսի 25-ից մինչեւ հունիսի 15-ը դիմորդները կարող են դիմում-հայտ լրացնել՝ ընտրելով մասնագիտություններ՝ անվճար կամ վճարովի համակարգով, մինչեւ 2 անվճար եւ մինչեւ 8 վճարովի տեղերի համար, եթե մրցութային միեւնույն առարկայի քննություն են հանձնում։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա ներկայացրեր մի քանի մասնագիտություն համար նախատեսված մրցութային քննությունները։

Այսպես՝ ԵՊՀ-ի Արվեստի տեսություն եւ պատմություն, կրոնագիտություն, աստվածաբանություն բաժինների համար պետք է հանձնել հայոց լեզու եւ գրականություն գրավոր, պատմության ֆակուլտետում՝ պատմություն, Արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտություն, արաբագիտություն եւ մի քանի այլ բաժիններում, նաեւ իրավագիտություն մասնագիտությամբ՝ հայոց պատմություն, անգլերեն եւ հայերեն թարգմանչական գործ՝ անգլերեն գրավոր։

Առավել մանրամասն ցանկը կհրապարկվի ԿԳՄՍՆ կայքում՝ ժամեր անց։

Հավասար միավոր ունենալու դեպքում առավելություն կտրվի դպրոցը մեդալով ավարտածներին, տվյալ բնագավառում միջազգային եւ հանրապետական մրցույթների մրցանակակիրներին, դպրոցական  հանրապետական օլիմպիադաների 1-ին տեղը գրավածներին եւ այլն։

Բուհերի թափուր տեղերի առկայություն դեպքում դրական գնահատական ստացած, բայց դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

 

Comment here