ԳլխավորԿրթություն

Ընդունելության քննությունների հանձնման քննական կենտրոնները՝ ըստ մարզերի

Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 2-ից մեկնարկող միասնական քննություններն անց են կացվելու Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևանում:

«Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Արագածոտնի մարզում քննական կենտրոնները լինելու են հետևյալ տեղերում՝ Աշտարակի թ. 1, թ. 3 հիմնական և թ. 5 ավագ դպրոցներ, Արարատի մարզում՝ Արտաշատի թիվ 1, 2 և 4 հիմնական դպրոցներ, Արմավիրի մարզում՝ թիվ 5, 6 և 8 հիմնական դպրոցներ, Գեղարքունիքի մարզում՝ Գավառի թ. 1 և 3 հիմնական, ինչպես նաև թիվ 8 միջնակարգ դպրոցներ, Լոռու մարզում՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ, թիվ 5 ավագ և թիվ 6 հիմնական դպրոցներ, Կոտայքի մարզում՝ Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոց և թիվ 3, 4, 5 հիմնական դպրոցներ, Շիրակի մարզում՝ Գյումրու Օյումջյանի անվ. թիվ 21 միջնակարգ, 10 և 11 հիմնական դպրոցներ, Սյունիքի մարզում՝ Գորիսի թիվ 3 և 6 հիմնական դպրոցներ, իսկ  Կապանում՝ թիվ 2 և թիվ 6 դպրոցներ, Վայոց Ձորում՝ Եղեգնաձորի ավագ դպրոց,  Տավուշի մարզում՝ Իջևանի թիվ 1, 3 և 5 դպրոցներ:

Երևանում միասնական քննություններն անց են կացվելու թիվ 11, 14, 155, 168, 174, 200, 21, 44 և 88 հիմնական դպրոցներում, ինչպես նաև թիվ 118, 170, 189, 190, 195, 29, 46 և 62 ավագ դպրոցներում:

Comment here