ԳլխավորԿրթություն

Ամփոփվել են փաստաբանների որակավորման քննությունների արդյունքները

Ամփոփվել են փաստաբանների որակավորման քննությունների արդյունքները, տեղեկացնում են ՀՀ Փաստաբանների պալատից։

2020թ. գարնան որակավորման քննություններին մասնակցել է ընդհանուր 97 հավակնորդ, որից՝

• 2 հավակնորդ— 2019թ. աշնանը փաստաբանական դպրոցն ավարտած, սակայն որակավորման քննություններին հարգելի պատճառով չմասնակցած

• 1 հավակնորդ— 2019թ. աշնան որակավորման քննությունների 2-րդ փուլի դեոնթոլոգիայի բաղադրիչից կտրված

• 94 հավակնորդ— փաստաբանական դպրոցի շրջանավարտներ (այդ թվում՝ հատուկ դիմորդներ և 5 ու ավել տարվա ստաժ ունեցող ունկնդիրներ)

ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 04.06.2020թ. կայացած նիստում ամփոփել է 2020թ. գարնան որակավորման քննության արդյունքները, որոնց համաձայն որակավորման քննությունները՝

հանձնել է 65 հավակնորդ.

չի հանձնել 32 հավակնորդ:

Որակավորման քննությունն անցկացվել է հեռավար կարգով, իսկ այն հավակնորդների համար, որոնք չեն կարողացել ապահովել հեռավար քննության համար անհրաժեշտ պայմաններ՝ առկա եղանակով:

Քննությունը կազմակերպվել է 9 խմբերի միջոցով, որոնցից 5 խումբն՝ առկա, իսկ 4 խումբը՝ հեռավար:
Առկա եղանակով քննության ժամանակ պահպանվել են պարետի որոշման պահանջները, այդ թվում՝ հավակնորդները քննությունը հանձնել են դիմակներով, ձեռնոցներով:

Comment here