ԳլխավորԼուր

Մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը

74 տարեկանում մահացել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ռուբեն Արամիչ, մեր ուսուցիչ, մեր մեծ եղբայր, հանգչիր խաղաղությամբ։ Դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան։ Ամբողջ կյանքդ տղամարդ ապրեցիր, ոչ մի սկզբունք չդավաճանեցիր, ոչ մի դժվարության առաջ չկանգնեցիր, պայքարեցիր ու կռվեցիր քո, մեր երազած երկրի համար։ Հայաստանին նվիրեցիր փաստաբանություն, նվիրեցիր իրական փաստաբաններ, քեզ նվիրեցիր Հայաստանին ու չդիմացար Հայաստանի կորստին։ Ինչքան կանք, ինչքան աշխատում ենք, պայքարում ու կռվում ենք, դու ողջ ես, դու մեր հետ ես, քո գործն ապրում է, քո փարոսը միշտ վառ է»,–գրել է նա։

Ռուբեն Սահակյանի ջանքերի շնորհիվ է ստեղծվել ՀՀ փաստաբանների պալատը, որի առաջին նախագահն է եղել հենց ինքը։

Ռուբեն Սահակյանը ՓՊ նախագահ է ընտրվել 2005 թվականի հոկտեմբերի 4-ին և պաշտոնավարել է մինչև 2013 թվականի հոկտեմբերի 4-ը:

Comment here