ԳլխավորԼուր

Գորիսում հաղթել է «Առուշ Առուշանյան» դաշինքը

Գորիս խոշորացված համայնքի 14 տեղամասի նախնական տվյալներով «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 4256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2389, իսկ Հայ ազգային կոնգրեսը 140 ձայն։

Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով, հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Դիլիջանում հաշվարկն ավարտվեց․ 57% ձայնով հաղթեց ՔՊ-ն։ Շնորհակալ ենք դիլիջանցիներից վստահության համար»,-գրել է Ալեքսանյանը։

Պատգամավորը հրապարակել է նաև Դիլիջանի նոր քաղաքապետի՝ Դավիթ Սարգսյանի լուսանկարը։

Գյումրիում մոտ 36 տոկոսով առաջատարը «Բալասանյան» դաշինքն է:

Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։

Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին, նախնական, էլեկտրոնային տարբերակով ստացված տվյալներով, մասնակցել են քվեարկելու իրավունք  ունեցող 166 753 քաղաքացիներից 55 410-ը կամ 33.23 տոկոսը, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հավելենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:

Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:

Comment here