ԳլխավորԼուր

Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական բեմադրության առաջնախաղը. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը:

Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։

Ներկայացմանը հետևել են դեսպանները, դիվանագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է «Նռան գույնը» բեմադրության առաջնախաղը

Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։ Ներկայացմանը ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունից։

Հիշեցնենք՝ բեմադրության երևանյան առաջնախաղը տեղի էր ունեցել մարտի 15-ին։

Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է «Նռան գույնը» բեմադրության առաջնախաղը
Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է «Նռան գույնը» բեմադրության առաջնախաղը