ԳլխավորԼուր

12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը (հունվար)

Քննություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2025-2026 ուսումնական տարվա հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

Քննությունները կանցկացվեն՝

  • Հունվարի 8-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»
  • Հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա»
  • Հունվարի 14-ին՝ «Հայոց պատմություն»

Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews