ԳլխավորԼուր

Առաջարկվում է ջրի 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ

ջուր, ծորակ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասներ ներկայացրեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։

Լրագրողների հետ զրույցում Բաղրամյանը նշեց, որ ջրի գնի հավանական բարձրացման պատճառները տարբեր են՝ սղաճ, էլեկտրաէներգիայի բարձրացում…

Հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է, ինչը եթե հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սակագինը։

Comment here