ԳլխավորԽճանկար

Օվկիանոսների համաշխարհային օրն է

2008 թ-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը որոշում ընդունեց 2009 թ-ից սկսած նշել Օվկիանոսների համաշխարհային օրը (World Ocean Day):

Օվկիանոսը աղի ջրի ահռելի զանգված է և ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը ծածկված է օվկիանոսով՝ ջրային զանգվածով։

Համաշխարհային օվկիանոսը միասնական ջրային զանգված է, որը զբաղեցնում է Երկրագնդի ¾-ը՝ 361 մլն ք/կմ։ Օվկիանոսների սահմաններն առանձնացված չեն, և որպես սահման ծառայում են մայրցամաքների, կղզիների և կղզեխմբերի եզրագծերը։ Երբեմն բաժանման սահմանն անցկացնում են զուգահեռականով կամ միջօրեականով։ Սակայն օվկիանոսները միմյանցից տարբերվում են իրենց ուրույն ջրակենսաբանական ու կլիմայական պայմաններով, բուսական ու կենդանական աշխարհով։

Համաշխարհային օվկիանոսը բաժանվում է 4՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների։

Comment here