ԳլխավորԽճանկար

Ջրի համաշխարհային օրն է. հետաքրքիր փաստեր

ՄԱԿ-ի որոշմամբ 1993 թվականից ամեն տարի մարտի 22-ը նշվում է որպես Ջրի (ջրային ռեսուրսների) համաշխարհային օր։ 

Ներկայացնում ենք մի քանի հետաքրքրական փաստեր ջրի մասին։

1. Աշխարհում ջրի ծավալը կազմում է 1400 մլն խորանարդ կիլոմետր։ Դրա միայն 0,003 տոկոսը կամ գրեթե 45000 խորանարդ կիլոմետրն է, որ տեսականորեն կարելի է օգտագործել խմելու, հիգիենայի, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ արդյունաբերական համար։ Գործնականում միայն 9-14 հազար խորանարդ կիլոմետրն է հասանելի մարդու օգտագործման համար։

2. Տաք ջուրն ավելի արագ է սառցակալում, քան սառը ջուրը, սակայն մինչ օրս գիտնականները չգիտեն դրա պատճառը։

3. Ջուրը կարող է չսառցակալել մինչեւ մինուս 42 աստիճանը։ Խոսքը գերմաքուր, առանց հավելումների ջրի մասին է, քանի որ սառույցը ձեւավորվում է ջրում գտնվող այլ մասնիկների շուրջ։

4. Ջուրը հիշողություն ունի։ Ջրածնային կապը միացնում է H2O-ի մոլեկուլները խմբերի՝ կլաստերների մեջ, որոնք իրենց հերթին ձեւավորում են կլատրատներ։ Կառուցվածքային ջուր անվանում են այն ջուրը, որն ունի կլաստերների համակարգված կազմ։ Քանի որ ջրի կլաստերները վերադասավորվում են ցանկացած ազդեցությունից, ստացվում է, որ ջուրը գրանցում է իր շրջապատի ողջ տեղեկատվությունը։ Հենց դա էլ գիտնականներն անվանում են «ջրի հիշողություն»։

5. Ջրի բավարար քանակությունն անհրաժեշտ է առողջ սրտի համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր օրական 6 բաժակ ջուր են խմում, ավելի առողջ սիրտ ունեն, քան օրական 2 բաժակ ջուր խմողները։

6. Ջրազրկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը կորցնում է մարմնի քաշի 2 տոկոսի չափով ջուր։ Ավելի քան 10 տոկոս ջրազրկումը վտանգավոր է կյանքի համար, իսկ 12 տոկոսի կորուստը հնարավոր չէ վերականգնել առանց բժիշկների միջամտության։

7. Մարդն իր կյանքի ընթացքում խմում է միջինը 35 տոննա ջուր։ Թթվածնից հետո ջուրն ամենաանհրաժեշտ նյութն է օրգանիզմի համար։

8. Մեկ միլիարդ մարդու համար անվտանգ ջուրը հասանելի չէ։ Երկրագնդի յուրաքանչյուր 6-րդ բնակիչ երազում է գոնե մեկ անգամ մի կուշտ ջուր խմել, բայց հնարավորություն չունի։

9. Վերջին 50 տարում աշխարհում 507 բախում է տեղի ունեցել՝ ջրին հասանելիություն ունենալու համար։ Դրանցից 21-ն ավարտվել են ռազմական գործողություններով։

10. Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. տվյալների՝ ամենամաքուր ջուրը Ֆինլանդիայում է։ Նրան հաջորդում են Կանադան եւ Նոր Զելանդիան։

11. Աշխարհի ամենաաղտոտված գետը համարվում է Ցիտարումը Ինդոնեզիայի Յավա (Ճավա) կղզում։

12. 2050 թվականին Համաշխարհային օվկիանոսի թթվայնությունը կաճի 150 տոկոսով, որն անդառնալի փոփոխություններ կառաջացնի ծովային կենսահամակարգերում։

13. 1 կգ կարտոֆիլ աճեցնելու համար անհրաժեշտ է 100 լիտր, 1 կգ ցորեն՝ 1500 լիտր, 1 կգ բրինձ՝ 4000 լիտր, 1 կգ տավարի միս ստանալու համար՝ 13000 լիտր ջուր։

14. Համաշխարհային օվկիանոս տարեկան 260 մլն տոննա պլաստմասե առարկաներ են լցվում։

15. Ստորգետնյա աղտոտված ջրերը մաքրվում են մի քանի հազարամյակում։

Comment here