ԳլխավորԼուր

Ջուրը թանկացավ

ջուր, ծորակ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ՝ բարձրանալով 20.47 դրամով:

Նոր սակագները կգործեն  2022 թվականի հունվարի 1-ից: