ԳլխավորԼուր

Ուսանողական գիտաժողով՝ կոնսերվատորիայում

Նոյեմբերի 29-ին և 30-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել ուսանողական գիտաժողով, հայտնում են ԵՊԿ-ից։

ԵՊԿ Ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության կողմից կազմակերպված աշնանային գիտաժողովը նվիրված է կոնսերվատորիայի 100-ամյակին։

Ներկայացվում են զեկույցները նվիրված են Ալեքսանդր Սպենդիարյանին, Առնո Բաբաջանյանին, Մաթևոս Մուրադյանին, Մանուկ Մանուկյանին, Էդուարդ Բաղդասարյանին, Խաչատուր Ավետիսյանին, Էդվարդ Միրզոյանին, Սերգեյ Բաբայանին, Ռոբերտ Ամիրխանյանին, ինչպես նաև աշխատանքներ վերաբերող երաժշտատեսական, պատմական տարբեր հարցերի։

Գիտաժողովին հեռավար և առկա տարբերակներով միացել են Ստեփանակերտի, Կապանի երաժշտաական քոլեջների, նաև Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի, Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Արմավիրի արվեստի պետական քոլեջի, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տեսական ու կատարողական բաժինների ուսանողներ և դասախոսներ։