ԳլխավորԼուր

Կոնսերվատորիայի 2023-2024 ուստարվա ընդունելության լրացուցիչ (թափուր) փուլի արդյունքները

Արամ Խաչատրյանի արձանը կոնսերվատորիայի մոտ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ներկայացրել է 2023-2024 ուստարվա ընդունելության լրացուցիչ (թափուր) փուլի արդյունքները։

«Ստորև ներկայացվում են 2023-2024 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության քննություններին 1-ին փուլով հայտագրված դիմորդների, ըստ մասնագիտությունների, անվճար և վճարողի թափուր տեղերի վերաբաշխման և 2-րդ փուլով հայտագրված դիմորդների ընդունելության մրցույթի՝ լրացուցիչ փուլի արդյունքները։

Ս/թ հուլիսի 18-ին, 1-ին փուլով հայտագրված դիմորդների ընդունելության մրցույթի հիմնական փուլի՝ հրապարակված արդյունքների հետ առկա տարբերությունների դեպքում հիմք են ընդունվում այսօրվա՝ հուլիսի 30-ին հրապարակված արդյունքները»,-հայտնում են բուհից։