ԳլխավորԼուր

Հյուսիսային համալսարանի ուսանողներն այցելել են Փաստաբանների պալատ

Հյուսիսային համալսարանի ուսանողներն այցելել են Փաստաբանների պալատ

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի ուսանողներին:

Նրանց ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը:

Նա ուսանողներին է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի և Հանրային պաշտպանի գրասենյակի գործառույթներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաբան դառնալու ընթացակարգը և անհրաժեշտ պայմանները:

Այնուհետև ուսանողները շրջել են Փաստաբանների պալատի վարչական շենքում, եղել Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում՝ անմիջականորեն ծանոթանալով աշխատանքային գործընթացին: