ԳլխավորԼուրԿրթություն

Այն ուսանողները, ովքեր չեն կարողացել վճարել վարձի առնվազն 25%-ը…

Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ Գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում գիտական խորհուրդը չընդունեց ուսանող անդամների կողմից ներկայացված առաջարկը, այն է՝ չեղարկել ընթացիկ քննությունները, տեղեկացնում են ԵՊՀ ուսանողական խորհրդից։

«Սակայն Գիտական խորհրդի կողմից իրականացվեցին մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են առկա օբյեկտիվ խնդիրները և ուսանողների մտահոգությունները մեղմելուն:

1. Միջանկյալ քննությունների քանակը գրեթե բոլոր ֆակուլտետներում հինգից դառնում է երեք: Չի կրճատվում միայն մի քանի ֆակուլտետներում, որտեղ կուրսերը արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել դեկանների հետ:

2. Այն բոլոր ուսանողները, ովքեր դիմում կներկայացնեն և կհիմնավորեն միջանկյալ քննություններին չներկայանալու հարգելի լինելը, հնարավորություն կունենան վերահանձնել միջանկյալ քննությունները:

3. Այն ուսանողները, ովքեր օբյեկտիվ պատճառներով (առաջնագծում են, ապաստարաններում են և այլն) չեն մասնակցել դասապրոցեսին և չեն յուրացրել նյութերը, վերադառնալուց հետո հնարավորություն կունենան կրկնել կուրսը կազմակերպվող կոնսուլտացիաների միջոցով: Նրանց համար կկազմակերպվեն հատուկ քննություններ:

4. Այն ուսանողները, ովքեր չեն կարողացել վճարել վարձի առնվազն 25%-ը, ըստ կարգի, պետք է չմասնակցեն միջանկյալ քննություններին, սակայն բոլոր այն ուսանողները, ովքեր կներկայացնեն դիմում և կհիմնավորեն իրենց՝ վարձավճարը չվճարելու պատճառը, հնարավորություն կունենան մասնակցել քննություններին: Վերջին պայմանը չի կարող վերաբերվել առաջին կուրսեցիներին։

5 Քննական նյութերը ներառելու են բացառապես այն հարցերը, որոնք անցել են մինչև միջանկյալ քննությունները:

Հարգելի՛ ուսանողներ, հույս ունենք, որ վերոնշյալ փոփոխությունները կմեղմեն այն խնդիրներն ու մտահոգությունները, որոնք առկա են ձեզ մոտ»,- նշված է ուսխորհրդի գրառման մեջ։

Comment here