ԳլխավորԼուր

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների են արժանացել ԵՊՀ-ի Ֆիզիկայի ինստիտուտի վեց ուսանողներ

ՀՊՄՀ-ում Փափուկ հմտությունների լաբորատորիա է բացվել

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության այս տարվա արդյունքների համաձայն՝ ԵՊՀ-ից մրցանակների են արժանացել Ֆիզիկայի ինստիտուտի վեց ուսանողներ:

«Լավագույն բակալավր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել Հովհաննես Թումանյանը, 2-րդ կարգի մրցանակի՝ Եվա Դալլաքյանը:

«Լավագույն մագիստրանտ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել Միքայել Սահակյանը, 2-րդ կարգի մրցանակի՝ Սիրանուշ Ասատրյանը և Փարամազ Չորպաճեանը:

«Լավագույն ասպիրանտ» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի է արժանացել Վահագն Ալթունյանը:

Նշենք, որ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Այն նպատակ ունի բացահայտելու և խրախուսելու լավագույն ուսանողներին և աշակերտներին՝ դրանով իսկ խթանելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հետագա զարգացումն ու կատարելագործումը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews