ԳլխավորԼուր

Քննությունների համակարգն ու բովանդակությունը ամբողջությամբ փոխում ենք․ հաջորդ տարի դա կփորձարկվի Տավուշի մարզում․ Ժաննա Անդրեասյան

Այս տարի առաջին անգամ երկու փուլով անցկացված միասնական քննությունների արդյունքում պարզ է դարձել, որ, օրինակ` քիմիայից 18-20 միավոր առաջին փուլով ստացել է դիմորդների 7 տոկոսը, երկրորդ փուլով` 14 տոկոսը, երկրորդ փուլում կրճատվել է նաև անբավարար ստացած դիմորդների թիվը: Այս մասին այսօր հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` շեշտելով, որ ժամանակը դրական ազդեցություն է ունենում գործընթացի վրա:

«Հիշեցնեմ` այս տարի առաջին անգամ միասնական քննություններ իրականացվեցին երկու փուլով. մեր երեխաներն ունեցան հնարավորություն հունվարին հանձնելու քննություն և նաև հիմա են հանձնում»- ասաց նա:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարցրեց` արդյոք տեղի ունեցե՞լ են մեթոդաբանական փոփոխություններ ԳԹԿ կողմից կազմվող թեստերում, հատկապես` հումանիտար գիտությունների դեպքում.

«Չափորոշիչների փոփոխությամբ մենք ամբողջությամբ փոխում ենք քննությունների համակարգը և բովանդակությունը, նկատի ունեմ ավարտական, միասնական քննությունները: Հաջորդ տարի դա կփորձարկվի Տավուշի մարզում, կկարողանանք ամբողջ հանրապետությունում ունենալ նոր մոտեցում»,-պատասխանեց Ժաննա Անդրեասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։