ԳլխավորԼուր

Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստան եկած ռուս երեխաների կրթության իրավունքի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի 46 դպրոցում գործում է ռուսերեն լեզվի դասարան, որտեղ սովորում է ավելի քան 6000 ռուս երեխա։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցի` այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կան մի շարք համատեղ ծրագրեր, դրանցից մեկը վերաբերում է հանրակրթական դպրոցների բացմանը։ Կան մի շարք ուղղություններ` դա ռուսերենի որակի բարձրացումն է թե՛ ուսուցիչների վերապատրաստման, թե՛ ուսումնական նյութերի բարելավման առումով, որտեղ մենք իրականացնում ենք ինտենսիվ աշխատանքներ»,– հայտարարեց նախարարը։

Սանդիկովը հիշեցրեց, որ ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանում գործող ռուսական դպրոցների համար (դասագրքերի ձեռքբերման համար, մասնավորապես, 35 մլն դրամի չափով)։ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ դասագրքերի հարցում ավելի ինստիտուցիոնալ լուծումներ են գտնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։