Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց` միասնական քննությունների շրջանակում հեռացվել է 6 դիմորդ. նրանց մոտ հայտնաբերվել են տեխնիկական միջոցներ:
Բացի այդ` 8 դիմորդ փորձել է քննության չներկայանալ բժշկական տեղեկանք ներկայացնելու միջոցով:
«Երեխաները մանրակրկիտ ստուգվում են, բայց նրանք հնարամիտ են, չեմ բացառում, որ կիրառում են այնպիսի հնարավորություններ, որոնք դեռ բացահայտման կարիք կունենան: Սա նաև մեր հանրային վարքականոնի խնդիրն է, հատկապես պետք է բացառել այն պրոցեսը, որի շրջանակում ուսուցիչն է մասնակցում կեղծիքին»,-այսօր ԱԺ-ում ասաց Ժաննա Անդրեասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։