ՀՀ հանրակրթական դպրոցներում 1300–ից ավելի ուսուցիչ կա, որոնք չունեն բարձրագույն կրթություն։ ԱԺ արտահերթ նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա` եթե ուսուցիչները մասնակցեն կամավոր ատեստավորման ու հավաքեն 60 տոկոսից ավելի միավոր, ապա կմնան իրենց աշխատանքին։
«70 միավորից ավելի ստանալու դեպքում նրանք կխրախուսվեն, ու նրանց դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, ինչպես նաև կգործի 30-50 տոկոսից ավելի հավելավճար` կախված ատեստավորման արդյունքից»,– հայտարարեց նա։
Ժաննա Անդրեասյանը հայտարարեց` եթե այդ 1300 ուսուցիչը չհաղթահարեն ատեստավորման փուլը, ապա, միևնույնն է, նրանք չեն դասավանդելու դպրոցում, քանի որ նախարարությանը պետք չեն ուսուցիչներ, որոնք միայն ֆիզիկապես են ներկա լինելու դասարանում։
Նրանց աշխատանքի ժամկետը, ըստ նախարարի, լրանում է այս տարվա օգոստոսի 20–ին։ Եվ միայն ատեստավորումից հետո պարզ կդառնա` նրանց պայմանագրերը կխզվե՞ն, թե՞ կշարունակվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։