ԳլխավորԼուր

Մեզ ուսուցչի ֆիզիկական ներկայությո՞ւն է պետք դասարանում, թե՞ դասավանդել կարողացող․ ԿԳՄՍ նախարար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Եթե այդ 1300 ուսուցիչը չհաղթահարեն ատեստավորման փուլը, ապա, միևնույնն է, նրանք չեն դասավանդելու դպրոցում, քանի որ նախարարությանը պետք չեն ուսուցիչներ, որոնք միայն ֆիզիկապես են ներկա լինելու դասարանում։ ԱԺ արտահերթ նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա հիշեցրեց, որ այդ ուսուցիչների  աշխատանքի ժամկետը լրանում է այս տարվա օգոստոսի 20–ին։ Եվ միայն ատեստավորումից հետո պարզ կդառնա` նրանց պայմանագրերը կխզվե՞ն, թե՞ կշարունակվեն։

Անդրեասյանը նաև նշեց, որ դպրոցներում կան նաև ուսուցիչների թափուր տեղեր, և նախարարությունը մտադիր է ուսուցիչներ գործուղել, օրինակ` սահմանամերձ համայնքներ։ Բացի այդ, ԿԳՄՍ–ն մտադիր է բուհերի մանկավարժական բաժիններում սովորող ուսանողներին իրենց ուսումնառության վերջին տարում գործողել գյուղական որևէ համայնք դասավանդման` ուղեկցող ուսուցչի մենթորությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։