ԳլխավորԼուր

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց 3-րդ անգամ

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը 3-րդ անգամ երկարաձգվեց։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 12-ի արտահերթ նիստում։

Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց 30 օրով՝ մինչեւ հուլիսի 13-ը, ժամը 17.00-ն։

Արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ կառավարության որոշումից հետո հրավիրվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։

Նախորդ անգամ մայիսի 14-ին, կառավարությունը որոշում էր կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Comment here