ԳլխավորԼուր

Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: 

«Ցավոք սրտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ունենք կորոնավիրուսի վարակման գրանցված դեպքեր, և այսօր պարոն Պապիկյանը այդ պատճառով ինքնամեկուսացված է, դրա համար հարցը ես եմ զեկուցում»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ զեկուցելով ճանապարհաշինության վերաբերյալ նախագիծը:

Comment here