ԳլխավորԼուր

Ռազմաավիացիոն ու ռազմական համալսարաննները կմիավորվեն

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում պաշտպանության նախարարությունը բարեփոխումներ է սկսում։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ռազմաավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ նաև սահմանապահ զորքերի ուսուցման համար», — ասել է նախարարը` հավելելով, որ մինչ այժմ Հայաստանում սահմանապահ զորքերի համար սպաներ պատրաստելող որևէ ռազմաուսումնական կենտրոն չի եղել։