ԱՄԷ «Մուհամմադ բին Զայեդ» արհեստական բանականության համալսարանը (MBZUAI) հանդես է եկել ՀՀ հետ համագործակցելու և կրթությունը համալսարանի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում շարունակել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կրթաթոշակ տրամադրելու առաջարկով, տեղեկանում ենք ԵՊՀ կայքից:
Համալսարանը պատրաստակամություն է հայտնել 25-ական կրթաթոշակ հատկացնել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար: Թեև համալսարանը բարձր տեխնոլոգիական ուղղվածության է, դիմելու իրավունք ունի տեխնիկական կրթության բակալավրի աստիճան ունեցող յուրաքանչյուր ոք:
Համալսարանը վերջնական կազմավորման փուլում է, և ուսումնական գործընթացը մեկնարկելու է 2020 թ. հոկտեմբերին:
Դիմելու գործընթացը հաջող անցած և համալսարան ընդունված բոլոր անձանց տրամադրվելու է կրթաթոշակ, ինչպես նաև ամսական թոշակ: Դիմելու, փաստաթղթեր ներկայացնելու, պատասխաններ ստանալու ողջ գործընթացն իրականացվելու է առցանց:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թ. հուլիսի 15-ը, այդուհանդերձ, նշված ժամկետից ուշ դիմումներ ներկայացրած անձինք կարող են դիտարկվել 2021 թ. գարնանային շրջանի ընդունելության համար: Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել www.mbzuai.ac.ae կայքէջում:
Կից տեղեկատվություն՝ նշյալ համալսարանի, ինչպես նաև ընդունելության պայմանների վերաբերյալ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։