Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

QS World University Rankings-2024. աշխարհի լավագույն բուհերը

Massachusetts Institute of Technology MIT

QS World University Rankings-ը ներկայացրել է աշխարհի 2023-24 թվականների լավագույն համալսարանների վարկանիշային ցանկը` ներառելով  104 երկրների 1497 ուսումնական հաստատություն։

Այն կազմվել է հաշվի առնելով այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ, ակադեմիական հեղինակությունն ու օտարերկրյա ուսանողների թիվը։ Այս տարի ավելացել են եւս 3-ը՝ կայունություն, աշխատանքի տեղավորման արդյունքներ և միջազգային հետազոտական ցանց:

Արդյունքները հիմնված են 17,5 միլիոն գիտական աշխատանքների վերլուծության և ավելի քան 240,000 դասախոսների և գործատուների փորձագիտական եզրակացությունների վրա: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը 12-րդ տարին շարունակ գլխավորել է վարկանիշային ցանկը, Քեմբրիջի համալսարանը պահպանել է 2-րդ տեղը, մինչդեռ Օքսֆորդի համալսարանը նախորդ տարվա չորրորդ հորիզոնականից բաձրացել է 3-րդ։

Կան նաեւ նորեկներ top-տասնյակում։

Եվ այսպես՝ QS World University Rankings-2024-ի առաջին տասնյակում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (100 միավոր 100-ից), Քեմբրիջի համալսարանը (99.2), Օքսֆորդի համալսարանը (98.9), Հարվարդի համալսարանը (98.3), Սթենֆորդի համալսարանը (98.1), Լոնդոնի արքայական քոլեջը (97.8), Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտը (93.3), Սինգապուրի ազգային համալսարանը (92.7), Լոնդոնի համալսարանական քոլեջը (92.4), Կալիֆոռնիայի համալսարանը (90.4)։

Հայաստանի բուհերից միայն Երեւանի պետական համալսարանն է ցանկում՝ բաժանելով 1001-1200-րդ տեղերը։

Նախորդ տարի այն Ռուս-հայկական համալսարանի հետ բաժանում էր 801-1000-րդ տեղերը։

Նշենք, որ տարածաշրջանից առաջատար են Թուրքիան և Իրանը: Ստամբուլի տեխնիկական համալսարանն, օրինակ, 404-րդ տեղում է, Անկարայի պետական համալսարանը` 901-950-րդ տեղերում: Թեհրանի պետական համալսարանը վարկանիշային աղյուսակում 360-րդ հորիզոնականում է, Իրանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանը` 451-րդ:

Ինչ վերաբերում է մեր հարևան Վրաստանին, QS World University Rankings-ում 2 համալսարան է ներառված` Թբիլիսիի պետական համալսարանը, որը 801-850-րդ տեղերում է և Վրաստանի տեխնիկական համալսարանը (1401):

Ադրբեջանից միջազգային վարկանիշային աղյուսակում 3 համալսարան է ներառված` Բաքվի պետական համալսարանը, որը 1001-1200-րդ տեղերում է, Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը, որը կրկին նույն հորիզոնականում է և Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական համալսարանը, որը 1201-1400-րդ տեղերում է:

Ամբողջական ցանկը՝ այստեղ։