Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

QS World University Rankings-2025. աշխարհի լավագույն բուհերը. ԵՊՀ-ն առաջընթաց է գրանցել

Աշխարհի առաջատար համալսարանները

QS World University Rankings-ը ներկայացրել է աշխարհի 2024-25 թվականների լավագույն համալսարանների վարկանիշային ցանկը` ներառելով  105 երկրների 1503 ուսումնական հաստատություն։

Այս տարի վարկանիշը դարձել է ամենամեծը ողջ պատմության մեջ՝ ընդգրկելով 1503 համալսարան բարձրագույն կրթության 105 համակարգերից:

Առավել ներկայացված երկիրը կամ տարածքը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են՝ 197 ուսումնական հաստատություններով, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (90) և մայրցամաքային Չինաստանը (71):

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) 13-րդ տարին անընդմեջ պահպանում է առաջատարի դիրքը: Լոնդոնի կայսերական քոլեջը բարձրացել է չորս հորիզոնականով և զբաղեցրել երկրորդ տեղը, իսկ Օքսֆորդի համալսարանը և Հարվարդի համալսարանը համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերում են: Քեմբրիջի համալսարանը եզրափակում է առաջատարների հնգյակը։

Եվ այսպես՝ QS World University Rankings-2025-ի առաջին տասնյակում են՝

Հայաստանի բուհերից միայն Երեւանի պետական համալսարանն է ցանկում՝ բաժանելով 901-950-րդ տեղերը։

Նախորդ տարի այն բաժանում էր 1001-1200-րդ տեղերը։

Նշենք, որ տարածաշրջանից առաջատար են Թուրքիան (15 բուհ, ամենաբարձրը վարկանիշով Միջին արեւելյան տեխնիկական համալսարանն է՝ 285) և Իրանը (9 բուհ, ամենաբարձրը վարկանիշով  Շարիֆի տեխնոլոգիական համալսարանն է՝ 342)։

Ինչ վերաբերում է մեր հարևան Վրաստանին, QS World University Rankings-ում 2 համալսարան է ներառված` Թբիլիսիի պետական համալսարանը, որը 791-800-րդ տեղերում է և Վրաստանի տեխնիկական համալսարանը (901-950):

Ադրբեջանից միջազգային վարկանիշային աղյուսակում 3 համալսարան է ներառված` Բաքվի պետական համալսարանը, որը 951-1000-րդ տեղերում է, Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանն ու Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական համալսարանը (երկուսն էլ՝ 1001-1200)։

Ամբողջական ցանկը՝ այստեղ։