ԳլխավորԼուր

Հայաստանի խոշոր հարկատու բուհերը (2025 թվականի հունվար-սեպտեմբեր)

ԵՊՀ

Հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհեր 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում են: Usanogh.am-ը ներկայացնում է ամենախոշոր հարկատու բուհերի ցանկը ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների:

Առաջատարը Երևանի պետական  համալսարանն է. այն նշված ժամանակահատվածում պետությանը վճարել է 1 միլիարդ 736 մլն 154 հազար դրամ՝ հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի 103-րդ հորիզոնականում։

Երկրորդ հորիզոնականում Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է՝  1 միլիարդ 564 մլն 277 հազար դրամով զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 118-րդ հորիզոնականը։

Եռյակը եզրափակում է Հայաստանի Ամերիկյան համալսարանը. այն պետությանը վճարել է 860 մլն 789 հազար դրամ հարկ ու հայտնվել 207-րդ հորիզոնականում:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վճարել է 637 մլն  657 հազար դրամ (267-րդ տեղ), Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը՝ 506 միլիոն 523 հազար դրամ (357), իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 441 միլիոն 915 հազար դրամ (397)։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար վճարել է 378 մլն 641 հազար (463), Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ 359 մլն 95 հազար (499), Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 256 մլն 961 հազար (705) դրամ։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը նշված ժամանակահատվածում վճարել է 247 մլն 335 հազար դրամ (735), Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ 241 մլն 489 հազար (759), Երևանի «Հայբուսակ» համալսարանը՝ 230 մլն 979 հազար դրամ (797)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews