ԳլխավորԼուր

Հայ կրթական հիմնարկությունից` Շուշիի տեխնոլոգիական համալսարանին

Հայ կրթական հիմնարկությունը այժմ Ստեփանակերտում գործող Շուշիի տեխնոլոգիական համալսարանում համակարգչային տեխնիկայով կահավորել է լսարաններ, բացել համակարգչային կենտրոն: Համալսարանականները վստահ են, որ ժամանակակից հնարավորություններով զինված լսարաններում այսուհետև կրթական գործընթացը կիրականացվի ավելի արդյունավետ։

Հայ կրթական հիմնարկության և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի համատեղ ջանքերով ևս մեկ քայլ կատարվեց դեպի որակյալ ու նպատակային ուսումնառություն:

Բարեգործական ծրագրի շրջանակում կահավորվել է նաև գրադարանը, իսկ աշխատակիցները ստացել են դյուրակիր համակարգիչներ։

Comment here