Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի (UCLA) արվեստի և ճարտարապետության դպրոցի ուսանողները ապագայի վերաբերյալ Dezeen շոուի շրջանակում ներկայացրել են իրենց նախագծերը։
Ուսանողների ներկայացրած աշխատանքները մսի գործածումից հրաժարված հասարակության ու էներգետիկան, ջրամատակարարումը, բնակարանը, գյուղատնտեսությունը և տրանսպորտային համակարգերը միավորած նոր ենթակառուցվածքների մասին են։
Ներկայացված է նաև պլանավորման սխեմա, որն արձագանքում է անտառային հրդեհների սպառնալիքին և ուտոպիական ապագային, որտեղ հանքերը վերածվում են կանաչ թեմատիկ պարկի: