ԳլխավորԼուր

Գավառի պետական համալսարանը տեղեկացնում է

Գավառի պետական համալսարանից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 2020 թվականի համար ընտանիքների անապահովության սահմանային միավոր է սահմանվել 28.00-ն (հիմք` ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի «2020 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության նպաստների չափերը սահմանելու մասին» թիվ 50-Ն որոշումը):

«Ելնելով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգ»-ի պահանջներից՝ խնդրում ենք Գավառի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետներում, բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող և 28.00 ու ավելի միավորներ ունեցող ընտանիքների երեխա-ուսանողներին մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը ԳՊՀ համապատասխան ֆակուլտետների դեկանատներ ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրելու և համապատասխան չափով ուսանողական նպաստ ստանալու նպատակով․

— տեղեկանք սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորի վերաբերյալ,

— տեղեկանք համայնքապետարանից՝ բնակության հասցեի վերաբերյալ,

— ակադեմիական տեղեկանք»:

Նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրվում է նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչ ուսանողներին:

Comment here