ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Կրթաթոշակների մրցույթ` Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա սովորող և սովորել պատրաստվող ուսանողների համար։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի ՝ 600,000 ՀՀ դրամի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ (միայն առկա):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 75, 7 կամ 3.2 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի մայիսի 30-ն է։

Comment here