ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 13-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 13-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը սպասվում է այս գիշեր՝ +12-ից +14, վաղը ցերեկը՝ +27-ից +29, երեկոյան` +22-ից +24 աստիճան։

Comment here