ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում օգոստոսի 20-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունից։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Երևանում օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճաը մայրաքաղաքում սպասվում է այս գիշեր՝ +21-ից +23, վաղը ցերեկը՝ +33-ից +35, երեկոյան՝ +30-ից +32 աստիճան։

Comment here