ԳլխավորԼուր

Հունիսը նորմայից տաք կլինի

Հայաստանում սպասվում է նորմայից մի փոքր տաք հունիս, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews