ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 22-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +17-ից +19, վաղը ցերեկը՝ +34-ից +36, երեկոյան՝ +31-ից +33 աստիճան։

Comment here