ԳլխավորՀայաստանսՄի կտոր երգ

Երբեք չեմ սիրել պարտվել. Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

«Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը եւ ծաղր ու ծանակը ընտանիքիս էին բաժին հասնում…

Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում՝ ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին՝ պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս… Ապրելու համար մի ելք կա միայն. քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում, իսկ եթե չէ՝ բարի ճանապարհ:

Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ…»:

Այսօր Շառլ Ազնավուրի (22.05.1924-01.10.2018) ծննդյան օրն է։

Comment here