102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը, կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի կինը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը, հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։
«Մեր սրտերը վշտացած են, բայց լի են երախտագիտությամբ Աիդայի հետ միասին անցկացրած տարիների համար։ Նրա սերն ու ջերմությունը միշտ կմնան մեզ հետ։ Աիդայի մահվան կապակցությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր սիրելի քրոջը եւ հորաքրոջը, այլեւ անչափ արժեւորում ենք արժանապատվորեն ու նվիրվածությամբ ապրած նրա կյանքը»,- ասվում է Ազնավուր ընտանիքի հայտարարությունում:
Աիդա Ազնավուր-Կառվարենցը կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին։



