ԳլխավորԼուր

Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Լա բոհեմ» բալետը

Շառլ Ազնավուրի ծննդյան 96-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացվի «Լա բոհեմ» բալետային ներկայացումը:

Ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգի հիման վրա:

«Լա բոհեմ»-ի սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆը Ռուդոլֆ Խառատյանն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը: Ներկայացման մեջ զբաղված են Գարեգին Բաբելյանը, Տաթևիկ Գրիգորյանը և այլք:

Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

«Լա բոհեմ» բալետային ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Առաջնախաղին ներկա էր շանսոնյեն, որին հանդիսատեսը դիմավորեց հոտնկայս ծափողջյուններով։

Comment here