78 տարեկանում մահացել է երգիչ, երգահան Վյաչեսլավ Դոբրինինը։
Արտիստը մահացել է այսօր Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ հոսպիտալացվել էր ավելի քիչ, քան մեկ շաբաթ առաջ ուղեղի կաթվածից հետո: Վյաչեսլավի հայրը կադրային զինվորական գալուստ Պետրոսյանն է, մայրը՝ բուժքույր Աննա Անտոնովան։
Դոբրինինը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է (1996), ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր։
Ավելի քան 1000 երգի հեղինակ է։