ԳլխավորԼուր

Օրը խաչատրյանական է. այսօր լրանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը

Ժաննա Անդրեասյանն ու Արա Խզմալյանն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն

Այսօր լրանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Այս կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Արամ Խաչատրյանի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը մասնակցել են նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, երաժշտարվեստի ներկայացուցիչներ, խաչատրյանական արվեստի երկրպագուներ, դպրոցականներ:

Նա հիշեցրել է, որ ձևավորվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով, հաստատվել է պետական ծրագիր, որի իրականացման համար բյուջեից հատկացվել է ավելի քան 530 միլիոն դրամ: Միջոցառումները բազմաժանր են և ընդգրկում են լայն աշխարհագրություն՝ Վրաստանից մինչև ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ բացման համերգով: