ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում հունիսի 12-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում հունիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +16-ից +18, վաղը ցերեկը՝ +31-ից +33, երեկոյան՝ +28-ից +30 աստիճան։

Comment here