ԳլխավորԼուր

Սոցիալական հեռավորություն, դիմակներ… «լոքդաունը» աստիճանաբար վերադառնո՞ւմ է

Հանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում: Հաջորդիվ ստուգայցեր կլինեն նաև հանրային սննդի օբյեկտներ և սննդամթերքի արտադրամասեր: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներում: Կորոնավարակի կանխարգելման հիմնական պահանջները չեն փոխվել. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները պահպանված չէին: Այդ տնտեսավարողներն առաջին անգամ խիստ նախազգուշացվել են, իսկ խախտումների կրկնվելու դեպքում՝ կտուգանվեն 100-ից 300 հազար դրամի չափով:

Ստուգայցերը շարունակվելու են:

Տեղեկացնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 559–ով և դարձել 236234:

Comment here